Մասին

Բարև սիրելի ընթերցող։ Երեկ երազանքների մոլորակում էի. աշխարհի բոլոր հեքիաթների հերոսները հավաքվել էին ու զրուցում էին մեր՝ մարդկանց մասին, նրանք ասացին, որ շատ են վախենում մարդկանց համար, քանի որ նրանց երազանքները հիվանդ են ու շուտով կմեռնեն։ Երբ նկատեցին ինձ, հավաքվեցին շուրջս ու խնդրեցին, որ գոնե ես պայքարեմ մարդկանց երազանքների համար։ Այսօր, երբ արթնացա, երազային ջերմություն էր ինձ պարուրել. հասկացա՝ ինձ հավատացին։
Ես էլ քեզ եմ հավատում, սիրելի ընթերցող։ Ես համոզված եմ, որ մենք միասին կբուժենք մարդկանց հիվանդ երազանքները։ Գիտեմ, որ դեռ քիչ ենք, բայց, այսօրվանից սկսած, կավելանանք ու գունեղ երազանքներով կլցնենք մեր մոլորակը…