Թիթեռների պատմություն

Հեղինակ: Անի Արշակյան

Սեպտեմբեր 20, 2009 >> Մեր ստեղծագործությունները

VN:F [1.6.3_896]
Վարկանիշ: 5.0/5 (3 ձայն)

Ասում են, թե թիթեռները մեկ օր են ապրում: Այսօր փողոցով քայլելիս ես տեսա երեկվա թիթեռներին կիսախավար անկյուններում ու, հիշելով քեզ, թիթեռ-աղջիկ, ես հասկացա, թե ինչու են թիթեռները մեկ օր ապրում: Քո թախծոտ աչքերում ես մեծ սեր եմ տեսել ու հասկացել, որ սիրում են մշտապես: Գիտեմ, որ դու երբեմն փորձել ես մոռանալ հեռու ու մոտ քո երազը, բայց սիրտդ ավելի է ծանրացել, և հասկացել ես, որ կյանքում մեկ անգամ են միայն սիրում: Ու երբ հովերը խաղացին ծառերի սաղարթների հետ, և քամին շոյեց մազերդ, դու ստացար քո սիրո առաջին համբույրը և ավելի ուժգին սկսեցիր հավատալ քո երազին: Դու երբեք էլ չկորցրեցիր ու չես կորցնի քո նվիրական երազանքը, որովհետև բարի ես, որովհետև ուժեղ ես: Թիթեռ-աղջիկ, դու շրջում ես աշխարհով մեկ ու քո երազը փնտրում` այդպես էլ չիմանալով, որ փողոցի կիսախավար անկյուններում թիթեռներն են հավերժ քնում…

  • Share/Bookmark
Print This Post Տպել

Մեկնաբանել