Աշուն կանխազգալով

Հեղինակ: Անի Արշակյան

Սեպտեմբեր 20, 2009 >> Մեր ստեղծագործությունները

VN:F [1.6.3_896]
Վարկանիշ: 5.0/5 (3 ձայն)

Հիշում եմ ու մի քիչ տխրում: Տխրում եմ, որ այդպես էլ չկարողացա քեզ պատմել անձրևային եղանակների ու աշնանային տերևների մասին: Ափսոսում եմ, որ քեզ մի մեծ փուչիկ չնվիրեցի, որ թռչեիր երկինք: Ես հիշում եմ այն արևը, որը միայն գարնան մի օր շողաց: Հիմա արդեն աշուն է գալիս, ու գարնան` դեռ նոր բողբոջից դուրս եկած տերևները դեղնում են ծառերին ու շուտով խշխշալով կպարեն քամու հետ: Ես չկարողացա քեզ օգնել ու չգիտեմ` արդյոք դու իմացա՞ր անձրևային եղանակների մասին: Միգուցե իմացար, հույսով եմ… Ամեն դեպքում, ներիր ինձ:

  • Share/Bookmark
Print This Post Տպել

Մեկնաբանել