Վաղվա օրը

Հեղինակ: Անի Արշակյան

Սեպտեմբեր 20, 2009 >> Մեր ստեղծագործությունները

VN:F [1.6.3_896]
Վարկանիշ: 5.0/5 (5 ձայն)

Երբ չափազանց հոգնածությունից կփակեմ աչքերս ու նորից կքնեմ` գիրքը ձեռքիս ու ննջարանիս լույսը չանջատած, մայրս առավոտյան ինձ չի արթնացնի, որովհետև կհասկանա, որ շատ հոգնած եմ: Իսկ ես կարթնանամ ու նորից ուշացած դպրոց կվազեմ` առանց խմելու իմ հոնի մուրաբայով թեյը: Կրպակից անձեռոցիկ կգնեմ, որովհետև, ինչպես միշտ, շտապելու պատճառով կմոռանամ ասեղնագործ թաշկինակս: Կթակեմ դպրոցի դուռը, ու դժգոհ պահակը ձգձգելով կբացի այն: Հետո կբարձրանամ դասարան, կմտնեմ ներս ու կասեմ արդեն ծանոթ ‘կախարդական’ խոսքերը: Հետո կքայլեմ երրորդ շարք ու կնստեմ երրորդ նստարանին: Կհանեմ գրքերս ու տետրերս ու մինչև դասերի ավարտը կկրկնեմ չսովորած դասս: Հետո դասընկերուհուս հետ կվերադառնամ տուն, կես ճանապարհին նա կթեքվի դեպի աջ, իսկ ես սովորականի պես, չնայած հոգնածությանս, նորից կքայլեմ թռչկոտելով: Կմտնեմ տուն, սեղանին փոքրիկ թղթի վրա գրված կլինի. ‘Ճաշը կտաքացնես, կուտես, նոր կգնաս’: Ես կմիացնեմ հեռուստացույցը, բոլոր ալիքները հերթով փոխելով` նորից կանջատեմ: Ճաշը չեմ տաքացնի, որովհետև չեմ ուզում, նաև սոված չեմ: Ես կվերցնեմ գրքերս ու տետրերս և արագ դուրս կգամ, կանցնեմ իմ սիրելի ճանապարհով ու կողջունեմ հսկա բարդիներին: Արդեն երեկոյան տուն կվերադառնամ նորից իմ սիրելի փողոցով: Երկնքում ամպեր կուտակված կլինեն, ու հաստատ անձրև կգա, որովհետև ջրի տեղական շրջապտույտներ են գրանցվել: Ես կդանդաղեցնեմ քայլերս, որ անձրևը թրջի ձեռքերս, նորից կքայլեմ տուն` ամպերին նայելով, երազելով ու մեծ հավատով լցված, որ ամեն ինչ լավ կլինի:

  • Share/Bookmark
Print This Post Տպել

Մեկնաբանել