Կատուն

Հեղինակ: Անի Արշակյան

Սեպտեմբեր 19, 2009 >> Մեր ստեղծագործությունները

VN:F [1.6.3_896]
Վարկանիշ: 5.0/5 (3 ձայն)

Կատուն զբոսնում էր տանիքին: Այնտեղ այնքան հաճելի էր: Տանիքից ամեն ինչ պարզ էր, նույնիսկ պարզ լսվում էր լուսնի երգը: Այստեղ բոլոր մարդիկ բարի էին. որոշները քայլում էին պարանների վրայով: Կատուն ուրախացավ. չէ՞ որ դա նրա սիրած զբաղմունքն էր: Նա զգում էր մեծ սեր, հիմա բոլորը բարի էին, բոլորը` երջանիկ. նրանք մուշ-մուշ քնած էին, այլևս նա չէր վախենում, որ ինչ-որ մեկը ոտքով կհարվածի կամ կթեքի ճանապարհը` իրեն տեսնելով: Նա շատ ուրախ էր. մարդիկ այնքան լավն էին, այնքան բարի: Կատվին թվաց, թե գիշերները մարդիկ կատուների էին վերածվում, բայց, ավաղ, արևը նորից շողաց, բոլոր կատուները վերածվեցին մարդկանց: Կատուն զգաց մի սառնություն. այլևս արևը նրան չէր ջերմացնում, և ինչ-որ մեկի ոտքի հարվածով նետվեց արևի մոտ:

  • Share/Bookmark
Print This Post Տպել

Մեկնաբանել